Տոկիոյի օլիմպիական ավանում կորոնավիրուսի հերթական դեպքն է գրանցվել

Լուրեր

14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Տոկիոյի օլիմպիական ավանում ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկից 4 օր առաջ կորոնավիրուսի հերթական դեպքն է գրանցվել։ Այս մասին հուլիսի 19-ին հայտնել է Չեխիայի օլիմպիական կոմիտեն, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ըստ աղբյուրի՝ ամենօրյա թեստի արդյունքները դրական են եղել լողափային վոլեյբոլի 26-ամյա խաղացող Օնդրժեյ Պերուշիչի մոտ։ Լաբորատոր փորձաքննության պատասխանը ստացվել է հուլիսի 18-ին։

Պերուշիչը պետք է մասնակցեր հուլիսի 26-ին կայանալիք խաղին՝ իր թիմակից Դավիթ Շվայների հետ դուետով։ Մարզիկի մոտ COVID-19-ի ոչ մի ախտանշան չկա։

Մինչ այդ, կորոնավիրուս է հայտնաբերվել օլիմպիական խաղերի նախապատրաստմամբ զբաղվող ժամանակավոր աշխատակիցներից մեկի մոտ։ Այսպիսով, dpa գործակալության տվյալների համաձայն, հուլիսի 1-ից Օլիմպիական խաղերի հետ կապված 58 անձի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։

Տաթև Ֆռանգյան