Մայիսի 11-ին ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ անհայտ անձը դեռևս չպարզված ավտոմեքենայով եկել էր Նար-Դոսի փողոցի 4-րդ շենքի բակ, ինքնաձիգից կրակել էր օդ ու հեռացել. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 7,62 մմ տրամաչափի փամփուշտի 14 պարկուճ: Էրեբունու բաժնի ոստիկանները, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների …

