Դատավոր Կարինե Պետրոսյանը տեղեկացրել է, որ ԲԴԽ-ին հրաժարական դիմում է ներկայացրել: «Հարգելի գործընկերներ Այսօր հրաժարականի դիմում եմ ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին, որպիսի հանգամանքը դատավորի լիազորությունների դադարման հիմք է: Ամիսներ շարունակ տևած գործընթացները իմ նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի և քրեական գործի շրջանակներում վերհանեցին դատական իշխանության կրողի առջև ծառացած այն խնդիրը, որ դատավորը միայնակ է դիմակայում ճնշումներին …

