Տոկիոյում մեկնարկել է  XXXII օլիմպիական խաղերի բացման արարողությունը․ ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Այսօր Տոկիոյի ազգային մարզադաշտում մեկնարկել է  XXXII օլիմպիական խաղերի բացման արարողությունը. գրում է The Guardian-ը։

Առաջին անգամ օլիմպիական խաղերի անցկացման ավելի քան 120-ամյա պատմության մեջ արարողությունը ընթանում է առանց հանդիսատեսի։

Կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների պատճառով բացման արարողությանը ներկա է ընդամենը 950 պաշտոնատար անձ։

Օլիմպիական խաղերի բացման թեման ստացել է «Շարժում դեպի առաջ» անվանումը, այն կանդրադառնա նաև առողջապահության ոլորտում համաշխարհային ճգնաժամի թեմային, որը ստիպել  է մեկ տարով հետաձգել օլիմպիական խաղերը, ինչպես նաև 2011 թվական ավերիչ երկրաշարժից հետո Ճապոնիայի վերականգնմանը։  Անդրադարձ կկատարվի նաև արդի այլ թեմաների։

Տեղի է ունեցել մարզիկների ավանդական շքերթ։

Հայաստանի հավաքականը մարզադաշտ մտած և շրջան կատարած 12-րդ երկիրն էր: Հայաստանի Հանրապետության դրոշակակիրներն էին բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը և լողորդ Վարսենիկ Մանուչարյանը:

Օլիմպիական խաղերի բացման արարողությանը ներկա է գտնվել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսայանը։