Ադրբեջանը Շուշի տանող երկաթուղի է նախագծում

Լուրեր

14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
Բոլորը

«Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերությունը սկսել է ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող Շուշի տանող երկաթուղու նախագծման աշխատանքները։ Այս մասին հայտարարել է ընկերության ղեկավար Ջավիդ Գուրբանովը։

«Թուրքական Kaylon ընկերության մասնակցությամբ արդեն աշխատանքներ են տարվում Շուշի տանող երկաթուղու նախագծման ուղղությամբ»,-լրագրողներին ասել է Գուրբանովը։ Ըստ նրա՝ երեք ուղղությամբ են իրականացվում երկաթուղու նախագծման և կառուցման աշխատանքներ՝ Հորադիզ-Նախիջևան, Շուշի և Աղդամ։ Ըստ այդմարդեն սկսվել են Աղդամ (Աղդամ-Բարդա)գնացող երկաթուղու կառուցմա շինարարական աշխատանքները, որոնք տեղական տեղական ընկերություն է իրականացնում։

Ի դեպ, թուրքական Kaylon ընկերությունը, որի մասին խոսել է Գուրբանովը, Ադրբեջանում տարբեր ծրագրեր է իրականացնում։ Հենց այս ընկերությունն է այժմ կառուցում Հորադիզ-Մինջիվան-Աղբենդ ավտոճանապարհը, ինչպես նաև նույն երթուղով երկաթուղին։

Ամիսներ առաջ էլ «Kalyon Group»-ի ղեկավար Մեհմեթ Քալոնջուն Ադրբեջանի տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարար Ռաշադ Նաբիևին և Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Կարաիսմայիլօղլուին ծանոթացնում էր նշյալ մայրուղու կառուցման նախագծին։

Հավելենք, որ «Kalyon Group»-ը հիմնադիրն է թուրք հայտնի գործարար Հասան Քալոնջուն։ Այս ընտանիքը սերտ կապեր ունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի հետ։ Հենց Էրդողանի իշխանության գալուց հետո այս ընկերությունը սկսեց մեծ հաջողություններ գրանցել՝ պետական մրցույթներում հաղթելով, այդ թվում՝ վիճահարույց ծրագրերում, ինչպիսիք են Ստամբուլի հյուսիսում երրորդ օդանավակայանի կառուցումը, քաղաքի մետրոն և ստորգետնյա թունելը, ինչը Թաքսիմի հրապարակում երիտասարդների բողողքի ակցիաների պատճառ էր դարձել։
Թուրքիայի նախագահը բաց չի թողնում նաև Հասան Քալոնջուի զավակների հարսանեկան արարողությունները, որոնց մշտական պատվավոր հյուրն է։ Կան նաև տարբեր տեղեկություններ, որ Kaylon-ը ներգրավված է էրդողանի տարբեր կասկածելի գործարքներում։

Էմմա Չոբանյան