Գյումրու թիվ 41 դպրոցի ազատված տնօրենը հայց է ներկայացրել Շիրակի մարզպետի դեմ․ բողոքում են նաև ծնողները

Լուրեր

20.07.2026 | 23:24
Հայաստանը կունենա լեզվական պետական քաղաքականության նոր հիմնադրույթներ
20.07.2026 | 23:10
Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ նախագահի ռեֆերենտն ազատվել է պաշտոնից
20.07.2026 | 23:00
Բրիտանիայի նոր վարչապետը խոստացել է 100%-անոց աջակցություն Զելենսկիին
20.07.2026 | 22:44
Հանրապետության որ հասցեներում վաղը էլեկտրականությունը կդադարեցվի
20.07.2026 | 22:36
Ադրբեջանում այս տարի զոհված զինծառայողների թիվը հասել է 33-ի
20.07.2026 | 22:26
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում
20.07.2026 | 22:11
Գազի արտահոսք Զաքյան փողոցում. ծառը շրջվել է գազատար խողովակի վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.07.2026 | 22:00
Շենգավիթում 17-ամյա պատանի է ձերբակալվել՝ թմրանյութ տեղադրելիս. հայտնաբերվել է ավելի քան 46 գրամ մարիխուանա
20.07.2026 | 21:49
Ամփոփվել է «Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնը․ հայտնի են հաղթողները
20.07.2026 | 21:38
Apple Pay-ը և Google Pay-ը հասանելի են Երևանի հանրային տրանսպորտում
20.07.2026 | 21:28
AliExpress-ը տուգանվել է 550 միլիոն եվրոյով՝ կեղծված և վտանգավոր ապրանքների վաճառքի համար
20.07.2026 | 21:15
Մանկատանը գտնվող 15-ամյա տղան 4 օր է՝ հացադուլի մեջ է․ հայրը պահանջում է վերադարձնել իր երեխաներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.07.2026 | 20:53
Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերը Հորդանանում զորավարժությունների են մասնակցում
20.07.2026 | 20:42
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Գոհար Մելոյանը հրաժարվում է մանդատից
20.07.2026 | 20:30
Եթե ՌԴ-ն տոտալ սահմանափակումներ մտցնի, ապրանքները չիրացնենք՝ ՀՀ-ի տնտեսության վնասը կկազմի 1-ից 1․5%. Արմեն Քթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի որոշմամբ՝ հուլիսի 19-ին աշխատանքից ազատվել է Գյումրու թիվ 41 հիմնական դպրոցի նորընտիր տնօրեն Արմինե Գևորգյանը։ Երեկ էլ մարզպետի որոշմամբ տնօրենի ժ/պ է նշանակվել Հայաստան Կարապետյանը։ Նա աշխատում է Գյումրու թիվ 7-րդ դպրոցում։

Սա հարուցել է դպրոցի աշխատակիցների ու ծնողների զայրույթը․ Հայաստան Կարապետյանը 2021 թվականի ապրիլի 13-ին Գյումրու թիվ 41 հիմնական դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում հավաքել է 3 ձայն, իսկ Արմինե Գևորգյանը՝ 5 ձայն։

Թե ինչու 2,5 ամիս պաշտոնավարելուց հետո Արմինե Գևորգյանին որոշել են ազատել պաշտոնից, պատճառաբանում են, որ ընթացակարգային խախտում է տեղի ունեցել․ մրցույթը պիտի տեղի ունենար ոչ թե ապրիլի 13-ին, այլ 14-ին, և որ մրցույթի նշանակման օրը հաշվարկելիս՝ ներառել են նաև Զատիկի տոնը։

Մինչդեռ դպրոցի տնօրենի պաշտոնից ազատված Արմինե Գևորգյանի պնդմամբ, լիազոր մարմնի ներկայացուցչից երկու անգամ ճշտել են՝ արդյոք պիտի հաշվարկել նաև Զատիկի օրը՝ կիրակին, նա երկու անգամ էլ հաստատել է, որ այդպես պիտի լինի։

«Ո՞նց կարող է պարտված թեկնածուն հաղթանակած տնօրենի դպրոցում լինել ժամանակավոր պաշտոնակատար, հետո դառնալ տնօրենի հավակնորդ։ Ըստ կարգի՝ դպրոցի ժ/պ պիտի նշանակվեր երկու փոխտնօրեններից մեկը կամ դպրոցի որևէ աշխատակից։ Ես այս ամենը կվիճարկեմ դատարանում, դատարանն արդեն հայցն ընդունել է, այստեղ բազմաթիվ խախտված կետեր կան, որ մարզպետը ցույց է տվել անգործունակություն», – ասում է ազատված տնօրենը։

Հարցին, թե պաշտոնազրկումը որևէ կապ ունի՞ իր դաշնակցական լինելու հետ, Արմինե Գևորգյանն ասում է․ «Ես ունեմ կուսակցական պատկանելություն, չեմ հրաժարվում, ես հավատարիմ եմ իր գաղափարախոսությանը, 16 տարի Դաշնակցության անդամ եմ։ Ես իմ դպրոցը երբեք չեմ քաղաքականացրել, իմ ուսուցչական կազմի մեջ կան ընկերներ, որոնք չեն գիտեցել, որ ես կուսակցական եմ։ Վերջին ընտրություններում ես ընդհանրապես պասիվ կեցվածք եմ ընդունել։ Ինձ ազատելը պայմանավորված է ամեն ինչով, գուցե անձնավորված է, գուցե ես իրենց սիրելի տնօրենը չեմ, գուցե քաղաքական է, չեմ կարող ասել»։

Շիրակի մարզպետի որոշման մեջ նշված է, որ չեղյալ է ճանաչում Շիրակի մարզի «Գյումրու թիվ 41 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար 2021 թվականի ապրիլի 13-ին կայացած մրցույթի արդյունքները։

Դրա համար հիմք է ընդունվել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ «Գյումրու թիվ 41 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար 2021 թվականի ապրիլի 13-ին կայացած մրցույթի արդյունքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված հանձնաժողովի՝ 2021 թվականի մայիսի 14-ի եզրակացությունը։

Մինչդեռ աշխատանքից ազատված տնօրենը նշում է՝ եթե ԿԳՄՍ նախարարությունը մայիսի 14-ին եզրակացություն էր տվել, ինչո՞ւ էր Շիրակի մարզպետը իր հետ 5 տարվա աշխատանքային պայմանագիր կնքում մայիսի 17-ին՝ շրջանցելով նախարարի որոշումը։ Բացի այդ, վերջինս հարցնում է՝ ինչո՞ւ է ԿԳՄՍ նախարարության՝ մայիսի 14-ի եզրակացությունը մարզպետարանի կայքում տեղադրվում հուլիսի 19-ին։

Կառավարման խորհրդի երեկ կայացած նիստով որոշվել է տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթի օր նշանակել հոկտեմբերի 7-ը։ Ըստ ազատված տնօրենի, մարզպետարանում այնպես էին հաշվարկել , որ ինքը չկարողանա մասնակցել նոր մրցույթի, քանի որ տնօրենի հավաստագրի ժամկետը լրանում էր մայիսի 25-ին։
Դպրոցի անձնակազմն ու բողոքող ծնողները երեկ սպասում էին, որ Շիրակի մարզպետարանից պիտի գային ու ներկայացնեին նոր ժ/պ-ին, սակայն այդպես էլ չեկան։
Ծնողները նշում էին, որ եթե անհիմն պատճառաբանությամբ ազատում են տնօրենին, իրենք սեպտեմբերից կհրաժարվեն երեխաներին այդ դպրոց ուղարկել։

 

Արմիկ Մովսիսյան