«Ես տեղեկություն չունեմ այդ մասին. ադրբեջանական ապրանքը չի կարող հայտնվել Հայաստանի շուկայում: Եթե ադրբեջանական ապրանք կա մեզ մոտ, ապա դա մաքսանենգ ճանապարհով հայտնված է»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ հայկական շուկայում ադրբեջանական ապրանքների առկայության մասին պարբերաբար հրապարակումներ են լնում թե՛ տարբեր լրատվամիջոցների, թե՛ ֆեյսբուքյան …