Պատերազմն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ղեկավարը պետք է ընդդիմությունից լինի. Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
Բոլորը

Իշխող ուժը որոշել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծել:

Արդյո՞ք այդ գաղափարն ընդունելի է, և եթե հանձնաժողովն ստեղծվի, «Հայաստան» դաշինքը կմասնակցի՞ աշխատանքներին. Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին՝ «Հայաստան» դաշինքից ընտրված պատգամավոր Իշխան Սաղաթելյանը նշեց, որ 44-օրյա պատերազմի պատճառները և հետևանքներն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին հայտարարությամբ իրենք բազմիցս են հանդես եկել նախընտրական շրջանում. «Այդպիսի հանձնաժողովի ստեղծումը նաև մեր պահանջն է»:

«Կարևոր է, թե հանձնաժողովն ինչ ձևաչափով է ստեղծվելու և արդյո՞ք անկախությունը պահպանվելու է: Եթե իշխանությունը հանձնաժողով է ստեղծում, որ ծածկադմփոց անի, անընդունելի է»,- նշեց Սաղաթելյանը՝ հավելելով, որ «Հայաստան» դաշինքն այդ առումով քննարկում ունեցել է, առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ:

Սաղաթելյանը կարծիք հայտնեց, որ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ղեկավարը պետք է ընդդիմությունից լինի, այլապես այն չի կարող արդյունավետ գործել:

Մանրամասները՝ տեսանյութում: