ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանի հետ։ Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են ռազմական-դիվանագիտական աղբյուրները, գրում է Lenta-ն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Արշակ Կարապետյանը Մոսկվա է ժամանել հունիսի 27-ի առավոտյան։ Բանակցությունները ոչ հրապարակային բնույթ են կրել, այդ պատճառով մանրամասներ առայժմ հայտնի չեն։ Հիշեցնենք՝ նախօրեին տեղի է ունեցել Սերգեյ Շոյգուի …

