Էրդողանի ուղերձը բազմաթիվ հարցեր է առաջացրել նրա առողջության վերաբերյալ․ նախագահի հնարավոր հիվանդության հարցը դարձել է քննարկման առարկա

Լուրեր

11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անցյալ շաբաթ ուղիղ հեռարձակմամբ տեսաուղերձով շնորհավորել էր իր ժողովրդին Կուրբան Բայրամ տոնի առթիվ։ Հեռարձակման ընթացքում նախագահը դանդաղաշարժ էր, մի պահ էլ լսելի հառաչանք արձակեց։ Հետո Թուրքիայի նախագահն ուշքի եկավ ու ավարտեց խոսքը, սակայն իր ինքնազգացողության մասին բազմաթիվ հարցեր թողեց, որոնք հիմա ակտիվորեն քննարկվում են։ Այս մասին գրում է «Ահվալ»-ը։

Թուրքիայի պետական «Անադոլու» գործակալությունը տեսանյութն ամբողջությամբ է ցուցադրել, իսկ ահա պետական TRT հեռուստաալիքը խմբագրել է տեսանյութից մի քանի վայրկյան։ Լրագրող Ֆաթիհ Ալթայլըն HaberTurk-ի իր սյունակում գրել է նախագահական խոսքի մասին՝ նշելով, որ բնավ լավ պատկեր չէ։

«Պարզ երևում է, որ ինչ-որ մեկը նախագահին մոտ կանգնած փորձել է նրան դժվար իրավիճակում ի ցույց դնել, որ նա թույլ երևա»,- գրել է Ալթայլըն։

Ըստ նրա՝ նախագահի առողջությունը դարձել է գլոբալ քննարկման առարկա, ինչը դարձել է խոցելիության նշան։

«Իմ կարծիքով՝ սա ազգային անվտանգության հարց է»,- գրել է լրագրողը։

Սրան ի պատասխան՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության հետ կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը HaberTurk-ին մեղադրել է ապատեղեկատվություն տարածելու մեջ։

«Մենք կաշխատենք ապահովել մեր ժողովրդի՝ ճիշտ լուրեր իմանալու և, ընդհանրապես, մեր լրատվամիջոցների հեղինակությունը ձեռք բերելու իրավունքը»,-գրել է Ալթունը։
Լրատվամիջոցը գրում է, որ այս միջադեպն առաջինը չէ, որ տեղի է ունեցել Էրդողանի հետ և ցույց է տալիս նրա վատառողջ լինելը։ 2017 թվականին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ միջոցառման ժամանակ Էրդողանը մի քանի անգամ հորանջել է, ավելին՝ ննջել։ Ակնհայտորն անհանգստացած Պորոշենկոն էլ հարվածել է սեղանին՝ Էրդողանին արթնացնելու համար։

Այս տարի փետրվարին էլ Էրդողանը բռնել էր կնոջ՝ Էմինե Էրդողանի ձեռքը և հենվել օգնականի ուսին՝ «Արդարություն ու զարգացում» կուսակցության համագումարի ժամանակ աստիճաններից իջնելու համար։

Թուրքիայի նախագահի առողջական վիճակի մասին տեղեկատվությունը վերահսկողության տակ է, պաշտոնապես՝ անհասանելի, բայց որոշ բժիշկներ այս տարիների ընթացքում այդ մասին խոսել են։ Մասնավորապես, հանրային առողջության փորձահետ Ահմեթ Սալթըքը ուրբաթ կայացած հեռուստատեսային քննարման ժամանակ վկայակոչել է Շվեյցարիայում բնակվող հոգեբույժ Հաքքը Աքալընին, որն ասում է, թե Էրդողանի վիճակն ավելի շատ նման է էպիլեպսիայի։ Ըստ Սալթըքի՝ Աքալըն ասել է, որ նախագահը շատ այլ իրավիճակներ է ունեցել՝ կապված էպիլեպսիայի հետ։

Բացի այդ, Սալթըքը պատմել է նաև 2006 թվականի միջադեպի մասին, երբ Էրդողանը չի կարողացել բացել ավտոմեքենայի դուռը, որում գտնվում էր, և թիկնապահները մուրճով հարվածել են մեքենայի ապակիներին՝ նրան այնտեղից դուրս բերելու համար։ Միջադեպը տեղի է ունեցել Անկարայի հիվանդանոցի դիմաց, և դրանից անմիջապես հետո վարչապետ Էրդողանը հոսպիտալացվել է։
«Սումեր Գյուլլափ անունով մեր նյադաբան կոլեգան առաջինն է տեսել նրան։ Ավելի ուշ 42-ամյա բժիշկը մահացավ գրիպից։ Սա նույնպես մնացել է անպատասխան հարց՝ ինչո՞ւ մեր գործընկերը մահացավ, կա՞, արդյոք, դիահերձման արձանագրություն»,- ասել է Սալթըքը։

Խոսակցություններ էին պտտվում, որ 2006 թվականի միջադեպը կապված է էպիլեպսիկ նոպայի հետ, սակայն դա այդպես էլ մնաց չհաստատված։

Էմմա Չոբանյան