44-օրյայի հարցով քննիչ հանձնաժողով. «Հայաստան»-ն ու «Պատիվ ունեմ»-ը մասնակից կդառնա՞ն․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
Բոլորը

Իշխող ուժը որոշել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ձևավորել։ Այս մասին Նիկոլ Փաշինյան-նորընտիր պատգամավորներ փակ քննարկումից հետո հայտարարեց ԱԺ գործող փոխնախագահ, իշխանության կողմից ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրված Ալեն Սիմոնյանը։

«Այդ հարցում, կարծում ենք, նաև արտախորհրդարանական ընդդիմության մասնակցությունը ևս պիտի լինի և հանձնաժողովի աշխատանքը չսահմանափակվի ԱԺ-ում այսօր ներկայացված կուսակցություններով»,- ասաց նա։

Ով է ղեկավարելու հանձնաժողովը, ինչ ձևաչափով է այն գործելու՝ իշխանությունն այս հարցում առայժմ որոշում չունի։

Խորհրդարանական երկու ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները մի հարցում վստահ են՝ իշխանությունը ցանկացավ իրենցից առաջ ընկնել քննիչ հանձնաժողովի ձևավորման հարցում, քանի որ առաջինը հենց իրենք են անցած ամիսների ընթացքում խոսել պատերազմի հանգամանքները վերհանող հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտության մասին։

«Այստեղ շատ կարևոր է՝ հանձնաժողովն ինչ ձևաչափով է ստեղծվում, արդյո՞ք անկախությունն ու լրիվությունը պահպանվելու է։ Եթե իշխանությունը հանձնաժողով է ստեղծում, որ իր աշխատանքը քննի, դա անհասկանալի է և այստեղ տեսնում ենք հերթական կեղծիքն ու ծածկադմփոցը»,- ասաց «Հայաստան» դաշինքից Իշխան Սաղաթելյանը։

«Այստեղ քաղաքական խնդիր եմ տեսնում, որ իշխող խմբակցությունը խնդիր է դրել իր առջև՝ առաջ ընկնել և ասել, որ իրենք ավելի շահագրգռված են կամ շուտ են ուզում 44-օրյա պատերազմի մանրամասներն ուսումնասիրել կամ մութ բաներն ուսումնասիրել»,- նշեց «Պատիվ ունեմ» դաշինքից Թագուհի Թովմասյանը։

«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը ողջունում է իշխանության նախաձեռնությունը՝ հիշելով նախորդ՝ ապրիլյան քննիչ հանձնաժողովի փորձը։

«Այնտեղ շատ նուրբ շերտեր կային, որոնք մենք եթե շոշափեինք, հնարավոր է՝ երկրի համար անվտանգային ռիսկեր առաջանային։ Հասանք պատի, որից անդին հնարավոր է վտանգավոր լիներ անվտանգային միջավայրի համար։ Այդպիսի սցենար կարող ենք նաև այստեղ ունենալ, բայց կուզեի, որ քաղաքական մեծ ներգրավվածությունը թույլ տա ավելի ազատ լինել և մանևրելու մեծ հնարավորություն ստանալ»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մերի Մարտիրոսյան