Մտել էին բնակարան ու բռնվել. Մուշի ոստիկանների բացահայտումը

Լուրեր

14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
Բոլորը

Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Գյումրիի 40-ամյա մի բնակիչ ծրագրել է բնակարանային գողություն անել: Տեղեկությունը ճշտելու ուղղությամբ ձեռնարկվեցին միջոցառումներ, տղամարդը վերցվեց օպերատիվ հսկողության տակ, կազմակերպվեց դարանակալում, և տեղեկությունը հաստատվեց փաստով:

ՀՀ ոստիկանությունից տեղեկանում ենք, որ հուլիսի 23-ին, ժամը 23.25-ին, Գյումրի քաղաքի Թբիլիսյան խճուղու 1-ին թաղամասի մի բնակարանում, գողություն կատարելու պահին, բռնվեցին ու բաժին բերման ենթարկվեցին 40-ամյա տղամարդն ու նրա 37-ամյա հանցակիցը, երկուսն էլ՝ նախկինում դատված:

Տղամարդիկ ճշտել էին, որ բնակարանում մարդ չի ապրում և փորձել էին օգտվել այդ հանգամանքից: Հարմարեցված բանալիով բացել էին դուռն ու հենց այդ պահին էլ բռնվել:

Փաստով բռնված տղամարդիկ ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն, ձերբակալվել, ապա նաև կալանավորվել են: Քննությամբ հանգամանքները պարզվում են: