ՀՀ նախագահի աշխատակազմը hայտարարություն է տարածել ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի վերաբերյալ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Հանրապետության նախագահը ստորագրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը եւ հարակից օրենքները` «ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքն ու «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը ` որպես օրենքների փաթեթ, միաժամանակ դիտարկելով ապագայում ՔԴՕ փոփոխությունները եւ Բանկային գաղտնիքի մասին օրենքը, ինչպես նաեւ ՔԴՕ առանձին դրույթները Սահմանադրական դատարանում վիճարկելու հարցին անդրադառնալու հնարավորությունը: Այդ մասին նշված է ՀՀ նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ։

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը (ՔԴՕ) եւ հարակից օրենքները` «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքը (ՔԴՕ փոփոխություններ) ու «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը (Բանկային գաղտնիքի մասին օրենք)` որպես օրենքների փաթեթ (այսուհետ՝ Օրենքների փաթեթ) Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ստորագրմանն են ներկայացվել 2021 թվականի հուլիսի 7-ին:

Բարեխիղճ իրավական մշակույթը ենթադրում է, որ փաթեթով ներկայացված օրենքները պետք է առնվազն լինեն տրամաբանորեն եւ կարգավորման առարկայով փոխկապակցված, հարակից օրենքների ընդունումը պետք է պայմանավորված լինի հիմնական օրենքի ընդունմամբ: Այսպիսով, պարզ չէ, թե ինչ նպատակով կամ ինչ տրամաբանությամբ է օրենսդիրը համարել ՔԴՕ-ն փոխկապակցված Օրենքների փաթեթում ներառված մյուս երկու օրենքների հետ` ներկայացնելով վերոնշյալ օրենքները փաթեթով:

Անհրաժեշտ է նշել, որ Ազգային ժողովի կողմից 2020 թվականի հունվարի 22-ին ընդունվեցին քրեական գործերի շրջանակում բանկային եւ ապահովագրական գաղտնիք կազմող, ինչպես նաեւ արժեթղթերի հետ կատարված գործարքների վերաբերյալ ծառայողական տեղեկությունների բացահայտման ընթացակարգը վերանայող օրենքներ, որոնց սահմանադրականությունը վիճարկվեց Հանրապետության նախագահի կողմից 2020 թվականի փետրվարի 6-ին: Բարձր դատարանը տվյալ հարցով որոշումն ընդունեց 2020 թվականի հունիսի 18-ին` ճանաչելով վիճարկված դրույթները Սահմանադրության մի շարք հոդվածներին հակասող: Օրենքների փաթեթով Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված ՔԴՕ փոփոխություններն ու Բանկային գաղտնիքի մասին օրենքը` համեմատած 2020 թվականի հունվարի 22-ին ընդունված տեքստի, զգալիորեն փոփոխվել են` մոտարկվելով Սահմանադրությանը, այնուամենայնիվ առանձին կարգավորումներ առերեւույթ խնդրահարույց են համաչափության սկզբունքի տեսանկյունից:

Ինչ վերաբերում է ՔԴՕ-ին, ապա Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից բազմաթիվ հայեցակարգային փոփոխություններ նախատեսող այդ ծավալուն փաստաթղթի նախնական ուսումնասիրությունը թույլ է տալիս գալ եզրահանգման, որ այն ընդհանուր առմամբ համապատասխանում է Սահմանադրությանը, սակայն դրա առանձին դրույթներ առերեւույթ խնդրահարույց են, իսկ որոշ փոփոխություններ` հայեցակարգային առումով վիճելի եւ իրավակիրառ պրակտիկայի տեսանկյունից մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում գործնական ռիսկեր պարունակող:

Հանրապետության նախագահը ստորագրել է փաթեթով ներկայացված օրենքները, միաժամանակ դիտարկելով ապագայում ՔԴՕ փոփոխությունները եւ Բանկային գաղտնիքի մասին օրենքը, ինչպես նաեւ ՔԴՕ առանձին դրույթները Սահմանադրական դատարանում վիճարկելու հարցին անդրադառնալու հնարավորությունը: Այս նպատակով Հանրապետության նախագահի աշխատակազմը ներկայումս իրականացնում է Օրենքների փաթեթում ներառված օրենքների լրացուցիչ խորքային եւ բազմակողմանի ուսումնասիրություն»,– ասված է հայտարարության մեջ: