ՀՀ նախագահի աշխատակազմի փոխանցմամբ՝ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Գնել Սանոսյանը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Գնել Սանոսյանին նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար»,- ասված է հրամանագրում:

