Գանձա գյուղում տեղի է ունեցել Վահան Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահի բացումը

Լուրեր

14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

Օգոստոսի 1-ին Գանձա գյուղում տեղի է ունեցել նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու և հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահի բացումը:

2020-2021 թվականներին Վահան Տերյանի տուն-թանգարանի վերականգնման աշխատանքները նախաձեռնել և իրականացրել է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը:

Բացման արարողությանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, համայնքի բնակիչներ, Երևանից ժամանած հյուրեր, որոնց թվում՝ նաև Հովհաննես Թումանյանի թանգարանի ու Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրենները:

Բացման արարողության ելույթում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նշել է, որ չափազանց կարևոր է կրտսեր սերնդին՝ պատանիներին, երիտասարդներին Տերյանի ստեղծագործությունները ներկայացնել արդիական եղանակներով, քանի որ մշակույթի մասին պետք է խոսել հետաքրքիր և ներկայացնել գրավիչ լուծումներով:

«Մեր խնդիրն է այս գեղեցիկ միջավայրը, որը համալրվելու և գործելու է արդիական մեթոդներով, լցվի նոր բովանդակությամբ: Եվ մենք առաջիկայում պետք է ուշադրություն դարձնենք ձևավորված այդ միջավայրերում մշակութային կրթական ծրագրերի իրականացմանը: Արդեն ՋԱՀ-ի և համայնքի ղեկավարների հետ քննարկել ենք տարաբնույթ ծրագրեր, մասնավորապես՝ հայ-վրացական համագործակցության ձևաչափով. դրանք կարող են լինել ինչպես մանկապատանեկան նախագծեր, այնպես էլ երաժշտական համատեղ ելույթներ, որոնք մեծապես պայմանավորված են համավարակի թելադրած պայմաններով»,- նշել է նախարարի տեղակալը և հավելել, որ առաջին իսկ հնարավորության դեպքում կիրականացվեն նախանշված ծրագրերը:

Անդրադառնալով նախարարության աջակցությամբ արդեն իսկ իրականացվող ծրագրերին՝ Արա Խզմալյանը տեղեկացրել է, որ երկրորդ տարին է, ինչ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը դիմում է ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագրերին և ստանում այն: Այս տարի դրամաշնորհային ծրագրի շրջանակում փառատոնի ձևաչափով կկազմակերպվի լուսանկարիչների այց դեպի Ջավախք:

Խոսելով Տերյանի տոհմական տան՝ հուշային կոթողի մասին՝ Արա Խզմալյանը հույս է հայտնել, որ առաջիկայում համատեղ ջանքերով հնարավոր կլինի ամրակայել և հիմնանորոգել այն:

«Կառույցը մեծ է և աշխատատար, այն ենթադրում է լուրջ ֆինանսական ներդրումներ: Մեր մասնակցությունն անշուշտ կլինի նաև փորձագիտական մակարդակում, որովհետև աշխատանքները պետք է սկսվեն ամենաբարձր փորձագիտական եզրակացության հիման վրա: Կարծում եմ, որ այդ կառույցի հիմնանորոգման արդյունքում կունենանք մի միջավայր, որը լայն հնարավորություններ կստեղծի մշակութային և կրթական տարբեր միջոցառումների իրականացման համար, այն կդառնա նաև լայն ցուցադրական տարածք և ուշագրավ զբոսաշրջային միջավայր»,- եզրափակել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Հիշեցնենք, որ Վահան Տերյանի տուն-թանգարանը գործում է 1957 թվականից, թանգարանի համալիրի մեջ են մտնում Սուրբ Կարապետ եկեղեցին, որը 1852 թվականին կառուցել է Տերյանի պապը՝ տեր Գրիգորը: