Գնել Սանոսյանը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Քաղաքականություն
02.08.2021 | 18:31ՀՀ նախագահի աշխատակազմի փոխանցմամբ՝ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Գնել Սանոսյանը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.
Գնել Սանոսյանին նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար»,- ասված է հրամանագրում: