ԱԱԾ-ն բացահայտել է ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք

Լուրեր

14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Արարատի մարզային վարչության ու տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի աշխատակիցների կողմից իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության գլխավոր հարկային տեսուչներ Տ. Ա-ն և Վ. Ա-ն, նախնական համաձայնության գալով իրար հետ, օգտվելով այն հանգամանքից, որ իրենց լիազորություններն իրականացնելիս անհատ ձեռնարկատեր Ս.Գ-ի՝ Մասիս քաղաքում գործող խանութում հայտնաբերել են հսկիչ-դրամարկղային կտրոն չտրամադրելու դեպք, 2021 թվականի հուլիսի 16-ին այցելել են վերջինի խանութ և տնտեսվարողի կողմից թույլ տրված ենթադրյալ խախտումները հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով չարձանագրելու համար նրանից անձամբ պահանջել են առանձնապես խոշոր չափերով՝  1,500,000 ՀՀ դրամ կաշառք: Չհամաձայնելու դեպքում տեսուչները սպառնացել են վնաս պատճառել տնտեսվարողի իրավունքներին և օրինական շահերին, այն է՝ ձեռնարկել քրեական գործ հարուցելուն, քրեական հետապնդում իրականացնելուն և արդյունքում վերջինին քրեական պատասխանատվության ենթարկելուն ուղղված գործողություններ, որից հետո նա հարկադրված խոստացել է կաշառք տալ պաշտոնատար անձանց:

Իրականացնելով իրենց հանցավոր դիտավորությունը` հիշյալ հարկային տեսուչները, գտնվելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների տեսադաշտում, 2021 թվականի հուլիսի 30-ին տնտեսվարողից շորթմամբ ստացել են պահանջված գումարից 1,200,000 ՀՀ դրամ կաշառքը, որից հետո տեղում բռնվել և բերման են ենթարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն: Տեսուչներից մեկի մոտ հայտնաբերվել և վերցվել է հատուկ քիմիական նյութով մշակված և ուլտրամանուշակագույն լույսի ներքո «կաշառք» գրառումով լուսարձակող 1,200,000 ՀՀ  դրամ կաշառքի առարկան:

Դեպքի առթիվ  ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում հիշյալ պաշտոնատար անձինք առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով նույն օրը ձերբակալվել են: Քրեական գործով ձեռքբերված ապացույցների բավարար համակցության պայմաններում, նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու համար և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ  պաշտոնատար անձանց կողմից կատարված այլ հանցավոր դրսևորումները բացահայտելու, կոռուպցիոն մեխանիզմում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց արարքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Ազգային անվտանգության ծառայությունը շարունակելու է ձեռնարկել համանման միջոցառումներ՝ հանրային տարբեր բնագավառներում առկա կոռուպցիոն դրսևորումներն արմատախիլ անելու ուղղությամբ և հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին իրենց գործունեությունը ծավալել բացառապես օրինական դաշտում, զերծ մնալ կոռուպցիոն դրսևորումներից, իսկ պաշտոնատար անձնանց կողմից կաշառք պահանջելու յուրաքանչյուր դեպքում այդ մասին անհապաղ հայտնել իրավապահ մարմիններին: