Պաշտպանության նախարարությունն առաջարկում է Զինված ուժերի Գլխավոր շտաբի կառուցվածքում ավելացնել տարածքային պաշտպանության և պահեստային ուժերի հրամանատարություն կառուցվածքային ստորաբաժանում: Այս մասին օգոստոսի 4-ին նախագիծ է ներկայացվել Իրավական ակտերի նախագծերի քննարկման միասնական e-draft համակարգում։ Օրինագծով նախատեսվում է գլխավոր շտաբի կազմում ունենալ հրամանատարությունների օղակ՝ տարածքային պաշտպանության և պահեստային ուժերի՝ զորատեսակների կենտրոնացված ղեկավարման նպատակով, որը կիրականացնի տարածքային պաշտպանության կազմակերպման …

