ՊՆ-ն առաջարկում է Զինված ուժերի Գլխավոր շտաբի կառուցվածքում ավելացնել նոր ստորաբաժանում

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Պաշտպանության նախարարությունն առաջարկում է Զինված ուժերի Գլխավոր շտաբի կառուցվածքում ավելացնել տարածքային պաշտպանության և պահեստային ուժերի հրամանատարություն կառուցվածքային ստորաբաժանում:

Այս մասին օգոստոսի 4-ին նախագիծ է ներկայացվել Իրավական ակտերի նախագծերի քննարկման միասնական e-draft համակարգում։

Օրինագծով նախատեսվում է գլխավոր շտաբի կազմում ունենալ հրամանատարությունների օղակ՝ տարածքային պաշտպանության և պահեստային ուժերի՝ զորատեսակների կենտրոնացված ղեկավարման նպատակով, որը կիրականացնի տարածքային պաշտպանության կազմակերպման պլանավորումը, ինչպես նաև պետական ռազմական համակարգի մարմինների հետ համագործակցությունը, կցագրված պահեստազորային ռեսուրսների կառավարման, աշխարհազորային ստորաբաժանումների պատրաստության և ներդաշնակման կազմակերպման հարցերի համակարգման գործընթացը։

Ըստ ներկայացված օրինակի՝ որոշման նախագծի ընդունման կապակցությամբ 2021 թվականի և հետագա տարիների պետական բյուջեներում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխություններ չի նախատեսվում: Նոր կառուցվածքային ստորաբաժանման ստեղծման կապակցությամբ ՀՀ ԶՈՒ թվակազմի ավելացում չի պլանավորվել։ Նախագիծը իրականացվելու է այլ ստորաբաժանումների հաստիքների կրճատման և ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացված բյուջետային միջոցների հաշվին:

Փաստաթղթի նախագիծն այս պահին որևէ «Կողմ» կամ «Դեմ» ձայն չունի։ Այն շրջանառության մեջ կմնա մինչև օգոստոսի 20-ը ներառյալ։

 

Ռոզա Վարդանյան