Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը Հայաստանին 3 մլն դոլար դրամաշնորհ կտրամադրի` COVID-19-ի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար։ «Նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 3 մլն դոլար դրամաշնորհ, որն ուղղվելու է առողջապահական համակարգի հզորացմանը, արդիականացմանը, քանի որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում դեռ շարունակվում է կորոնավիրուսային համավարակի դեպքերի ալիքաձև աճը: Հիվանդությանը դիմակայելու, արագ արձագանքելու և հիվանդներին պատշաճ …

