Եվրասիական զարգացման բանկը 3 մլն դոլարի դրամաշնորհ կհատկացնի ԱՆ-ին. Ավանեսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
Բոլորը

Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը Հայաստանին 3 մլն դոլար դրամաշնորհ կտրամադրի` COVID-19-ի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար։

«Նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 3 մլն դոլար դրամաշնորհ, որն ուղղվելու է առողջապահական համակարգի հզորացմանը, արդիականացմանը, քանի որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում դեռ շարունակվում է կորոնավիրուսային համավարակի դեպքերի ալիքաձև աճը: Հիվանդությանը դիմակայելու, արագ արձագանքելու և հիվանդներին պատշաճ բժշկական օգնություն տրամադրելու համար անհրաժեշտ է համակարգն անընդհատ արդիականացնել, և մենք, կորոնավիրուսային համավարակը դիտարկելով մարտահրավեր, նաև դիտարկել ենք առիթ մեր համակարգում լրացուցիչ ներդրումներ անելու և պատրաստվածության աստիճանը բարձրացնելու, պատրաստ լինելու մեր այլ մարտահրավերներին դիմակայելու»,- կառավարության այսօրա նիստում նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ այս դրամաշնորհի շրջանակում նախատեսվում է  Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի երկու մարզային կենտրոնների՝ Արարատի և Արմավիրի մասնաճյուղերի ամբողջական վերակառուցում և վերազինում, ինչպես նաև Վանաձորի բժշկական կենտրոնին կից ինֆեկցիոն նոր մասնաշենքի կառուցում և համալրում:

Մանրամասները՝ տեսանյութում: