Այս համակարգի ներդրման վերաբերյալ նախնական քննարկումները սկսել են դեռևս 2017-ից, պետք է ազնիվ լինել. Դավիթ Անանյան

Լուրեր

11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Բոլորը

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգային 43-րդ հարցի քննարկման շրջանակներում ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ներկայացնում է Հայաստանում էլեկտրոնային առևտրի՝ ԱԱՀ-ով հարկման մեխանիզմների ներդրման օրինագիծը։

Այս համակարգի ներդրման վերաբերյալ նախնական քննարկումները սկսել են դեռևս 2017 թվականից (պետք է ազնիվ լինել)։ 2018 քվականի հոկտեմբերից դրանք նոր թափ ստացան (ի դեպ՝ թեմայի ջատագովներից էր նաև ՊԵԿ այսօրվա նախագահ Ռուստամ Բադասյանը)։

Բազմաթիվ մասնագիտական քննարկումներից թերևս կհիշատակեմ մեկը, որն այսօրվա իրավակարգավորումների ձևավորման համար մեծ նշանակություն ունեցավ։

Հաշվի առնելով էլեկտրոնային առևտրի՝ ԱԱՀ-ով հարկման կարգավորումների՝ միջազգային լավագույն փորձին համապատասխան ներդրման անհրաժեշտությունը, 2019 թվականի օգոստոսին Երևանում ՀՀ ՊԵԿ-ը նախաձեռնել և կազմակերպել էր միջազգային կոնֆերանս՝ «Մեծ Քառյակ» (Big Four) կազմակերպությունների և ՌԴ դաշնային հարկային ծառայության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Մի շարք գնահատականների համաձայն, էլեկտրոնային առևտրի՝ ԱԱՀ-ով հարկման ՌԴ համակարգը համարվում է աշխարհում լավագույններից մեկը, որը և ներկայացվեց ՌԴ հարկային ծառայության ղեկավարի տեղակալ պրն․ Ալեքսեյ Օվերչուկի (ներկայիս՝ ՌԴ փոխվարչապետ), ինչպես նաև ՌԴ հարկային ծառայության այլ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից։ Միաժամանակ, վերջիններիս կողմից առաջարկվեց խնդրո առարկա բարեփոխումների գործընթացում the Big Four կազմակերպությունների ներգրավվածությունը, քանի որ վերջիններս հանդիսանում են էլեկտրոնային առևտրի ոլորտում գործող հսկաների, ինչպիսիք են Apple, Facebook, Microsoft կազմակերպությունների խորհրդատուներ։
Ինչևէ, ուրախ եմ, որ այսօր հիշյալ օրինագիծը վերջապես ՀՀ կառավարության նիստում հավանության արժանացավ։

Շնորհակալություն եմ հայտնում գործընթացի բոլոր մասնակիցներին, և, հատկապես, ՀՀ ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Միքայել Փաշայանին»։