2021թ. օգոստոսի 11-ին աղիքային ինֆեկցիա ախտորոշմամբ «Արմավիր» բժշկական կենտրոն բուժօգնության են դիմել Արմավիրի մարզի Խանջյան համայնքի 9 բնակիչ: Նախնական վարկածով՝ նրանք թունավորվել են ջրից: Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: «Արմավիր» բժշկական կենտրոնի բժիշկ-համաճարակաբան Աշխեն Պողոսյանը Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ բուժկենտրոն է դիմել թունավորված 28 քաղաքացի, այս …

