Հայաստանում մեր տնտեսավարողները զարմանալի «լեզվական քաղաքականություն» են վարում», նրանք կարծես թե գործում են ոչ թե հայաստանցիների, այլ միայն օտարերկրացի զբոսաշրջիկների համար: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում նշեց Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը՝ թվարկելով «Լեզվի մասին» ՀՀ օրենքի մի շարք խախտումներ: Նրա խոսքով՝ սրճարաններում ճաշացանկը միայն օտար լեզվով է, այնինչ «Լեզվի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ճաշացանկը …

