Ալիևը պատրաստվում է ադրբեջանցի փախստականներին Արցախը ցույց տալ զբոսաշրջիկի կարգավիճակով

Լուրեր

23.08.2026 | 22:08
2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են․ ՔԿ
23.08.2026 | 21:47
Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ
23.08.2026 | 20:00
Ձուկը ջրում «բազար անելու» ՇԵՐՏԵՐԸ․ տնտեսվարողը կհասնի՞ Եվրոպա. ՏԵՍԱՆՅՈւԹ
23.08.2026 | 19:43
Ozon-ը հեռացրել է Ռուսաստանում գտնվող իր պահեստների հասցեները կայքից
23.08.2026 | 19:19
Գայի պողոտայում ավտոմեքենա է այրվել
23.08.2026 | 18:52
Շենավանում հրդեհ է բռնկվել․ այրվել են տան և անասնագոմի տանիքները
23.08.2026 | 18:33
ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ փրկարարներն արգելափակված վարորդին դուրս են բերել մեքենայից
23.08.2026 | 17:17
ՃՏՊ Արմավիր-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ
23.08.2026 | 16:50
Կանադան ցանկանում է ԱՄՆ նահանգի արտոնություններ ունենալ․ Թրամփ
23.08.2026 | 16:09
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է
23.08.2026 | 15:39
ՀԿԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել քննիչների կողմից ոստիկանին խոշտանգելու ենթադրյալ դեպքի առթիվ
23.08.2026 | 15:17
Ղազախստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
23.08.2026 | 14:53
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ozon-ի երկրորդ պահեստի վրա՝ Օրենբուրգում
23.08.2026 | 14:26
Վթարային ջրանջատում Երևանում
23.08.2026 | 13:31
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով
Բոլորը

Ադրբեջանում վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է փախստականներին գումարի դիմաց՝ որպես զբոսաշրջիկներ, Արցախի գրավյալ տարածքներ ուղևորություն կազմակերպելու նախաձեռնությունը։ Մասնավորապես, օրերս Ադրբեջանի Զբոսաշրջության պետական գործակալության նախագահ Ֆուադ Նագիևը հայտարարել էր, որ պատրաստվում են Լեռնային Ղարաբաղ զբոսաշրջային ուղևորություններ կազմակերպել, առաջին հերթին փախստականների համար, որոնք ժամանակին այնտեղ ապրել են։ Նրա խոսքով՝ առաջին նման ուղևորությունը դեպի Ակնա՝ Աղդամ , այս ամսվա վերջին է տեղի ունենալու։

«Մեր ուղին տանում է Աղդամ» անվամբ տուրը կկազմակերպվի բնակիչների համար, որոնք ծնվել են Աղդամում ու չեն կարող այնտեղ հասնել գրեթե 30 տարի»,- ասել է Նագիևը՝ նշելով, որ տուրն ընդհանուր առմամբ կտևի 3 ժամ 15 րոպե, ուղևորությունները կլինեն մեկօրյա։ Հետագայում էլ նախատեսվում է ուղևորություն կազմակերպել այլ քաղաքներ ու շրջաններ։

Ադրբեջանի Զբոսաշրջային գործակալության տարածաշրջանային զարգացման սեկտորի ղեկավար Էլգյուն Ջավադովն էլ ասել է, որ այս տարի մշակվել է Արցախի գրավյալ տարածքների տուրիստական երթուղիների հայեցակարգը։ Քննարկվում են նաև տոմսերի գնման տարբերակները։

«Հասարակությունը կտեղեկացվի Աղդամ այցի մասին։ Քննարկվում է տոմսերի օնլայն ու առձեռն ձեռքբերման հարցը։ Ինչ վերաբերում է գներին, ապա այժմ քննարկումներ են ընթանում այդ ուղղությամբ։ Մենք մեր առաջարկները ներկայացրել ենք։ Հետագայում կընդունվի որոշում տուրերի արժեքի վերաբերյալ»,- ասել է Ջավադովը։

Ադրբեջանի իշխանությունների այս նախաձեռնությունը հասարակության շրջանում բնավ էլ ոգևորություն չի առաջացրել։ Սոցիալական ցանցերում հատկապես մեծ դժգոհություն է փախստականների շրջանում, որոնց առաջարկում են որպես զբոսաշրջիկ գումարի դիմաց այցելել։

Տասնյակ տարիներ Ադրբեջանի իշխանությունները միջազգային տարբեր հարթակներից աղաղակում էին իբր 1 մլն ադրբեջանցի փախստականների մասին ու մեղադրանքներ հնչեցնում հայկական կողմի հասցեին։ Պատերազմից հետո էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Արցախի գրավյալ տարածքներ փախստականների «մեծ վերադարձի» խոստումը, կարծես թե, անորոշ ժամանակով հետաձգվում է։ Ըստ երևույթին, Ալիևը միայն գումարի դիմաց է պատրաստ Արցախը ցույց տալ «հասարակ ադրբեջանցիներին»։

Ադրբեջանական Թուրան գործակալության հետ զրույցում էլ լրագրող Սահավատ Մամեդը՝ մեկնաբանելով այս նախաձեռնությունը, նշել է, որ չպետք է մարդկանց զգացմուքների հետ այդպես խաղալ։

«Սա հայրենիք վերադարձ չէ,այլ տուրիստական ուղևորություն կամ տուրիստական արշավ»,- ասել է նա։

Մամեդի խոսքով՝ կա մարդականց կատեգորիա, որոնց համար մուտքն Արցախի օկուպացված շրջաններ արգելված չէ, և նրանք պաշտոնյաների հարազատներն են։

«Նրանք ազատորեն Ղարաբաղի տարածք են թափանցում, և ոչ ոք նրանց չի կարող ասել «ոչ»։ Կան նաև շատ դեպքեր, երբ մարդկանց այնտեղ թողնում են գնալ կաշառքի դիմաց»,-ասել է ադրբեջանցի լրագրողը։

Էմմա Չոբանյան