Ինչպես և ինչու եղավ 2020-ի պարտությունը․ նոր գիրք՝ նոր սխալներից զերծ մնալու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 10:50
Այո՛, փաթեթը մշակվել է Աննա Հակոբյանի արշավի շրջանակներում․ ՆԳ նախարարը ներկայացրեց նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:46
Վուչիչը հայտարարել է Սերբիայի խորհրդարանական ընտրություններում պարտության մասին
26.10.2026 | 10:36
Էլեկտրական ավտոբուսների գնման մրցույթ պետք է հայտարարվի, Higer ավտոբուսների փոխարինում արվի․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:26
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը 4-րդն է ԱԱ-ի մեդալային հաշվարկում
26.10.2026 | 10:24
«Վարչապետի հետ ժամանակ առ ժամանակ ապրող մի կին…», «Չափի մեջ մնացեք». Բաքոյանն արձագանքեց Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:13
Նաիր Թիկնիզյանն առաջին ասիստն է կատարել «Օլիմպիակոսի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:06
Ավելի ծանր պատիժ, քան՝ այսօր. Ընտանեկան բռնության մասին օրենքում նոր փոփոխություններ են առաջարկվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 09:53
«Ռեալը» հաղթել է «Բարսելոնային» Մբապեի դուբլի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.10.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 09:03
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
Բոլորը

Պարտության մասին պե՛տք է խոսել, պարտությունը պե՛տք է գիտակցել և իմաստավորել, այլապես հնարավոր չի լինի ուղղել անցյալի սխալներն ու գտնել մեր ձախողումների պատճառները․ այս համոզման են «44․ Պարտություն․ 2020-ի Արցախյան պատերազմը՝ իրողություններ և հետևություններ» վերնագրով հետազոտության հեղինակները։

Գիրքը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ փետրվարի 13-ին, նպատակ ունի հանրային ուշադրությունը հրավիրել Արցախյան երկրորդ պատերազմի փաստական հանգամանքների վրա՝ պատերազմական գործողություններից մինչև որոշումների ընդունում, բանակաշինությունից մինչև առաջնորդության ռազմավարական մտածողության որակ։

«Գիրքն ուղղված է հետազոտողներին, որոշում կայացնողներին, քաղաքական գործիչներին, ընդհանրապես, լայն հանրությանը, որպեսզի մենք, ի վերջո, դասեր քաղենք։ Մեզ թվում էր՝ 2020-ի պարտությամբ ամեն բան ավարտվեց, հետո եղավ Արցախի կորուստը, որը սարսափելի, մեծ ողբերգություն էր, համադրելի Ցեղասպանության հետ, և հիմա կարծես թե բացառված չէ ևս մեկ ողբերգություն։ Ի վերջո, մենք՝ որպես հասարակություն, ժողովուրդ, պետություն, մեր խելքը մեր գլուխները հավաքելու ենք, թե՞ ոչ»,- նշում է «ՍիվիլՆեթ»-ի գլխավոր խմբագիր, գրքի համահեղինակ Կարեն Հարությունյանը։

Գրքի հեղինակներ Վիգեն Չթրյանը, Կարեն Հարությունյանը և Աշոտ Ոսկանյանը շեշտում են՝ անհատական մակարդակում էմոցիոնալ առումով մենք իմաստավորել ենք 2020-ի պարտությունը, բայց հասարակական, քաղաքական մակարդակում՝ ոչ։ Հետազոտությունը հիմնված է քաղաքական և ռազմական գործիչների, փորձագետների, պատերազմի մասնակիցների հետ արված 35 հարցազրույցների վրա՝ ամբողջացնելով 44-օրյա պատերազմի մանրամասն ժամանակագրությունը և ռազմական գործողությունների քարտեզը։

Հրատարակությունն իրականացվել է Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության աջակցությամբ։ Գրքում ընդգրկված երեք վերլուծականներից կենտրոնականը հենված է քաղաքական և ռազմական գործիչների, որոշում ընդունողների, փորձագետների և պատերազմի անմիջական մասնակիցների հետ անցկացված հարցազրույցների վրա։ Վիգեն Չթրյանը, օրինակ, հեղինակել է 60 էջանոց գլուխ, որտեղ խոսվում է պատերազմի պատճառների մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան