ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի մարտի 13-ի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ ֆիզիկական անձի, Ստեփանավան համայնքի, առևտրային բանկի և երրորդ անձ՝ Կադաստրի կոմիտեի: Նշվում է, որ Ստեփանավան համայնքին կվերադարձվի ընդհանուր օգտագործման կանաչապատ հողատարածք։ «Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Լոռու մարզի Ստեփանավան համայնքին կվերադարձվի Ստեփանավանի Բոնդարև 4/1 …

