Հուլիսի 13-14-ը Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն պաշտոնական այցով կմեկնի Բաքու: Ըստ Թբիլիսիի քաղաքապետարանի, այցի ընթացքում Թբիլիսիի և Բաքվի միջև եղբայրության հուշագիր կստորագրվի: Այս մասին տեղեկացնում է aliq.ge-ն։ Նախատեսվում են բարձր մակարդակի հանդիպումներ տարբեր ձևաչափերով: Թբիլիսիի քաղաքապետի հետ միասին պատվիրակության մեջ է փոխքաղաքապետ Իլիա Էլոշվիլին:

