ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, անդրադառնալով առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի այսօրվա հայտարարությանը։ «Արձագանքելով Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակմանը` հայտնում ենք, որ զարմանալի էր Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից այս հրապարակումն անելը՝ առանց հանդիպման մյուս կողմերին նախապես տեղեկացնելու։ Միևնույն ժամանակ հիշեցնում ենք Հայաստանի և Արցախի նախկին ղեկավարների հանդիպման ժամանակ ՀՀ երրորդ նախագահի …

