Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել ԱԺ արտահերթ ընտրությունների և դրան նախորդող քարոզարշավի ընթացքում ԶԼՄ աշխատակիցների իրավունքների խախտումների վերաբերյալ։ «Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրվել է ԶԼՄ-ների աշխատակիցների մասնագիտական օրինական գործունեության խոչընդոտման 4 դեպք։ Մասնավորապես՝ 29/45 ընտրատեղամասում, որտեղ պետք է քվեարկեր ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, ընտրական հանձնաժողովը Հանրային հեռուստաընկերության և «168.am» լրատվական կայքի …

