Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին պատկանող անշարժ գույքը դատարանի որոշմամբ հայտնվել է կալանքի տակ: Գլխավոր դատախազությունն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շրջանակում ուսումնասիրում է Գասպարյանի գույքի ծագումնաբանությունը՝ արդյո՞ք այն ձեռք է բերվել օրինական, թե՞ անօրինական ճանապարհներով: Այս մասին Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են Գլխավոր դատախազությունից՝ մանրամասնելով, որ, դատարանի որոշմամբ, գույքի նկատմամբ …

