Խաղաղապահներն ապահովել են ԼՂ հեռավոր շրջանների մոտ 5 հազար բնակիչների համար բջջային կապի և ինտերնետի վերականգնման աշխատանքների անվտանգությունը
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները ապահովել են Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջանների մոտ 5 հազար բնակիչների համար բջջային կապի և ինտերնետի վերականգնման աշխատանքների անվտանգությունը. այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Մարտակերտի շրջանում ՝ կողմերի սահմանազատման գծի մերձակայքում, հեռահաղորդակցային ցանցերի աշխատակիցները ռուսական խաղաղապահների հսկողության ներքո վերանորոգման-վերականգնողական աշխատանքներ են իրականացրել: