Մեկ մարդ զոհվել է, 12-ը վիրավորվել է ամերիկյան Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքից հյուսիս-արևմուտք, հայտնում է ABC15 հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։ Նշվում է, որ մոտավորապես 90 րոպեի ընթացքում տարբեր քաղաքներում մեքենայից կրակելու մի քանի դեպք է գրանցվել: Կասկածյալը բերման է ենթարկվել: Ոստիկանության փոխանցմամբ՝ նա միայնակ է գործել: Հրաձգության դրդապատճառներն անհայտ են: Ոստիկանությունը հայտնել է, որ տուժածներից …

