25-ամյա երիտասարդը ձերբակալվել է մորեղբորն սպանելու կասկածանքով

Լուրեր

16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
Բոլորը

2021 թ. սեպտեմբերի 4-ին՝ ժամը 02:55-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ զենքով հարձակվել են իր տան վրա, իսկ րոպեներ անց՝ ժամը 03:10-ին, տեղեկացրել նաև, որ իր տան դիմաց հայտնաբերել է իր եղբոր դին:

Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 11-րդ փողոց 2-րդ նրբանցքում հայտնաբերել է Երևան քաղաքի բնակիչ, 45-ամյա տղամարդու դին:

Ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանոթյան աշխատակիցների հետ համատեղ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են տղամարդու՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ ստանալու մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը հանդիսանում է տուժածի հարևանությամբ բնակվող քրոջ որդին՝ ծնված 1995 թ.:

Նախնական տվյալներով՝ նշված օրը՝ ժամը 02:50-ին, Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 11-րդ փողոցի 2-րդ նրբանցքում վիճաբանություն է տեղի ունեցել 45-ամյա տղամարդու և վերջինիս քրոջ որդու միջև, որի ժամանակ երիտասարդը, մորեղբորն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, «Վինչեստեր» տեսակի 12 մմ տրամաչափի ողորկափող հրազենից երկու անգամ կրակել է նրա գլխին, ինչի արդյունքում ստացած վնասվածքներից տղամարդը տեղում մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտանբերվել է հանցագործության գործիք հանդիսացող «Վինչեստեր» տեսակի ողորկափող հրացանը, իսկ ենթադրյալ հանցագործություն կատարած երիտասարդի տան տանիքում՝ «Մակարով» տեսակի 9 մմ տրամաչափի ատրճանակ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաձգաբանական, դատաքիմիական, դատահետքաբանական փորձաքննություններ:

Երիտասարդը ձերբակալվել է՝ մորեղբորն սպանելու կասկածանքով, և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք:

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, դեպքի բոլոր հանգամանքները, հրազենի օրինականությունը, ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ: