Գնել Սանոսյանը ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենի հետ քննարկել է Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ընթացքը

Լուրեր

15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
Բոլորը

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի տարածաշրջանային ղեկավար, տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենին և ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեին. տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից:

Նախարարը բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի հետ նախարարության համագործակցությունը, ինչի արդյունքում համատեղ իրականացված ծրագրերը լրջագույն փոփոխություններ են բերել։ Նախարարը ներկայացրել է արդեն իսկ կատարված և առաջիկայում սպասվող ծրագրեր, որոնցում ևս ՎԶԵԲ-ը ընդգրկված է, և ակնկալվում է, որ համագործակցությունը նույնքան արդյունավետ կլինի։

Նախարարը շնորհակալություն է հայտնել հատկապես Գյումրիում իրականացվող հսկայածավալ ծրագրերի համար, առանձնացրել Կոտայք-Գեղարքունիք աղբավայրի կառուցումը, որը ներկայումս հաջողությամբ իրականացվում է և ընդգծել է, որ կառավարության ծրագրով պլանավորվում է հանրապետությունում 4-5 նման աղբավայր ունենալ՝ ՎԶԵԲ ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրելով նաև այդ ուղղությամբ առաջիկա համագործակցության վրա։

Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ընթացքը, քննարկվել է ճանապարհաշինության, ջրամբարաշինության, զբոսաշրջության զարգացման, վերականգնվող էներգիայի օգտագործման ուղղությունները:

Նախարարը նշել է, որ առաջիկա 5 տարում նախատեսվում է կառուցել 15 ջրամբար, ԵՄ-ի տրամադրած աջակցության շրջանակներում այդ թիվը դարձել է 17, և ևս 4 ջրամբար պետք է վերանորոգվի։

ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրեն Կատարինա Բյորլին Հանսեն ընդգծել է, որ հետաքրքրված են ճանապարհաշինության, նոր աղբավայրերի շինարարության, Սևանի ու հարակից համայնքների ջրամատակարարման և կոյուղու արդիականացման, մաքրման կայանների, Արագածում տուրիզմի զարգացման ծրագրերով։

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել կրկին հանդիպել նոյեմբեր ամսին, երբ արդեն պատրաստ կլինի կառավարության գործողությունների ծրագիրը, որից հետո ավելի հստակ կլինեն համագործակցության ուղղությունները։