Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի արդեն նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը դրական է գնահատել այս տարածաշրջանում ռուս խաղաղապահների աշխատանքը, գրում է Սպուտնիկը։ «Միայն դրական եմ գնահատում։ Մեզ գնահատական է տալիս խաղաղ բնակչությունը․ այսօր Ղարաբաղում կյանքը բուռն հունով է ընթանում։ Իհարկե, չափազանց բարդ հարցեր կան, սակայն գործընթացը գնում է՝ մարդկանց վերադարձը, մի շարք խնդրահարույց հարցերի լուծումը։ …

