Մուրադովը գնահատել է ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի արդեն նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը դրական է գնահատել այս տարածաշրջանում ռուս խաղաղապահների աշխատանքը, գրում է Սպուտնիկը։

«Միայն դրական եմ գնահատում։ Մեզ գնահատական է տալիս խաղաղ բնակչությունը․ այսօր Ղարաբաղում կյանքը բուռն հունով է ընթանում։ Իհարկե, չափազանց բարդ հարցեր կան, սակայն գործընթացը գնում է՝ մարդկանց վերադարձը, մի շարք խնդրահարույց հարցերի լուծումը։ Այս պատճառով էլ կարծում եմ, որ ամեն ինչ նորմալ կլինի»,- ասել է Մուրադովը։

Նա հավելել է, որ ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի տարածքում կգտնվեն հակամարտությունից հետո 5 տարվա ընթացքում։

«Առաջին 5 տարին երեք երկրների ղեկավարների միջև ստորագրված համաձայնագրի համաձայն է։ Հետագայում որոշում կկայացվի Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի [տեղակայման] հետագա երկարաձգման վերաբերյալ»,- ասել է նա ՏԱՍՍ գործակալությանը:

Նշենք, որ գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն ավարտել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարի իր առաքելությունը: Խաղաղապահ զորակազմի նոր հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը:

Տաթև Ֆռանգյան