Ուշացած, բայց կարևոր, թե՞ մեծ ռիսկեր պարունակող նախագիծ․ կրեդիտային համակարգը կփորձարկվի նաև դպրոցներում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
Բոլորը

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել մի նախագիծ, որով կփորձարկվի դպրոցից բուհ, քոլեջ և ուսումնարան անցման նոր համակարգ: Խոսքը միջնակարգ կրթության կրեդիտային համակարգի ներդրման և գործարկման կարգի նախագծի մասին է: Նպատակը, ըստ նախագծի, մեկն է՝ ավելի դյուրին դարձնել դպրոցից բուհ անցումը։

Այսպիսի մոտեցումը, սակայն, արդեն իսկ հայտնվել է բուռն քննարկումների կիզակետում: Քննադատները նշում են, որ նոր համակարգը կարող է ծնել կոռուպցիոն մեծ ռիսկեր, և դեռ հարց է՝ այն կնպաստի կրթության որակի բարձրացմանը, թե՝ հակառակը:

Ըստ նախագծի`10-12-րդ դասարաններում սովորողի ընտրած առարկաներից կամ արտաքին գնահատումներից կուտակված կրեդիտները կարող են ի նպաստ սովորողի օգտագործվել ընդունելության քննությունների ժամանակ: Բացի այդ, համապատասխան կրեդիտներ կուտակելու դեպքում, սովորողը կարող է հետագայում բուհում չուսումնասիրել տվյալ առարկայական դասընթացը:

Սովորողը մեկ կիսամյակում պետք է ունենա 17,5 կրեդիտ ուսումնական բեռնվածություն, մեկ ուսումնական տարում՝ 35 կրեդիտ։ Մեկ կրեդիտը համարժեք է սովորողի 34 ժամ ուսումնական բեռնվածությանը՝ ներառյալ դասարանային, արտադասարանային և ինքնուրույն իրականացվող ուսումնական աշխատանքները:

Կրթության ոլորտի հետազոտող Միշա Թադևոսյանի համոզմամբ՝ միջնակարգ կրթության կրեդիտային համակարգի ներդրումն ուշացած, բայց կարևոր քայլ է, որը ենթադրում է հանրակրթական հաստատության և բուհի միջև փոխճանաչելիության գործընթաց: Միևնույն ժամանակ, նա մատնանշում է խնդիրներ, որոնք կարող են ի հայտ գալ համակարգի ներդրման և գործարկման արդյունքում:

Երևանի թիվ 114 ավագ դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանի կարծիքով՝ ուսուցչի ուսերին նոր բեռ է դրվում, որը կրելուն վերջինս պատրաստ չէ:

Միշա Թադևոսյանը թերահավատ է մեկ այլ հարցի շուրջ ևս․ արդյոք կստացվի՞ ապահովել համագործակցություն դպրոցների և բուհերի միջև։

Երևանի թիվ 46 ավագ դպրոցի ուսուցչուհի Մարիամ Առաքելյանն ասում է՝ միջնակարգ կրթության կրեդիտային համակարգի ներդրման գործընթացին ուղղված պետության ջանքերը պետք է որ արդարացնեն իրենց:

Կրթության ոլորտի հետազոտողը մատնանշում է մեկ այլ խնդիր, որը կարող է առաջանալ կրեդիտային համակարգի ներդրման արդյունքում. խոսքը կազմակերպչական, տեխնիկական առումով անպատրաստ վիճակի մասին է: Միշա Թադևոսյանը շեշտում է՝ ամենակարևոր հանձնարարականներից մեկն այն է, որ աշակերտներն իրենք հասկանան միջնակարգ կրթության կրեդիտային համակարգի բուն էությունը, իրենց համար շահեկան դրույթները:

Նախագծով կրեդիտային համակարգի ներդրման առաջին փուլը կմեկնարկի 2022-2023 ուսումնական տարվանից սկսած և կտևի 2 տարի: Համակարգն այս փուլում կներդրվի Երևանի բարձրագույն ուսումնական հաստատություններին կից գործող ավագ դպրոցներում և Տավուշի մարզում: Երկրորդ փուլում՝ 2024-2025 ուսումնական տարվանից սկսած, կրեդիտային համակարգը կներդրվի ամբողջ հանրապետությունում:

Հավելենք նաև, որ միջնակարգ կրթության կրեդիտային համակարգի ներդրման և գործարկման կարգի վերաբերյալ նախագիծը դեռևս գտնվում է քննարկումների փուլում, այն ենթարկվելու է լրամշակումների:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան