Հայաստանի Հանրապետությունն այս տարի կնշի անկախության 30-ամյակը։ Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում նախատեսված է տոնական միջոցառում։ Հրապարակում նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են, բեմն արդեն կառուցվում է։ Սակայն այս տարի տոնական օրվան մոտենում ենք հակասական զգացողություններով․ անկախության 30-ամյակից ընդամենը 1 շաբաթ անց լրանում է 44-օրյա պատերազմի տարելիցը։ «Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն։ …

