Փոփոխություններ՝ անհետ կորածների, գերեվարվածների ընտանիքներին տրամադրվող սոցաջակցության ծրագրում

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

2020 թ․ պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների, ինչպես նաև գերեվարվածների ընտանիքներին տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրում փոփոխություններ են իրականացվել. տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Վերոնշյալ ընտանիքներին նախկինում հատկացվող միանվագ դրամական օգնությունը փոխարինվել է ամսական դրամական օգնությամբ, ինչը թույլ կտա ընտանիքի համար աջակցությունը դարձնել շարունակական, քանի դեռ անհայտ կորած կամ գերեվարված քաղաքացիական անձի կարգավիճակը չի փոխվել։

Ամսական դրամական օգնության չափը հաշվարկվում է սկսած 2020 թվականի դեկտեմբեր ամսից մինչև 2021 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ, եթե առկա չէ անհայտ կորած (գերեվարված) համարելու հիմքերը հայտնի դառնալու կամ դադարելու մասին տեղեկատվություն։

Վերոնշյալ հիմքերի առկայության դեպքում՝ ամսական դրամական օգնության չափը հաշվարկում է նշված հիմքերը հայտնի դառնալու ամսվանից մինչև հիմքերը դադարելու ամիսը ներառյալ։ Այսինքն, եթե նախկինում անհայտ կորածների, ինչպես նաև գերեվարվածների ընտանիքներն ստացել են միանվագ 1,000,000 դրամ, ապա այսուհետ հասանելիք աջակցությունը կստանան սահմանված ժամկետի շրջանակում յուրաքանչյուր ամիս 300,000 դրամի հաշվարկով՝ ավելացնելով արդեն իսկ ստացած միանվագ 1,000,000 դրամի տարբերությունը։ Դիմումներն ընդունվում են մինչև 2021 թ․ դեկտեմբերի 5-ը։

Արդեն դիմում ներկայացրած ընտանիքները դիմում ներկայացնում են պարզեցված ընթացակարգով՝ ներկայացնելով միայն տեղեկատվություն` այլ շահառուների (ընտանիքի անդամներ՝ ամուսին, զավակ, ծնող, քույր, եղբայր) առկայության վերաբերյալ։ Եթե ընտանիքի անդամները համաձայն են աջակցությունն ստանալ մեկ շահառուի միջոցով, ապա անհրաժեշտ է կցել նաև նախատեսված գումարը մեկ շահառուի կողմից ստանալու մասին բոլոր շահառուների ստորագրած համաձայնագրի էլեկտրոնային լուսապատճենը։