Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական արտաքին կապերի ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սաննինոյի հետ։ Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ կողմերը կարծիքներ են փոխանակել հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածության կապացությամբ։ Բայրամովն իր զրուցակցին տեղեկացրել է ստեղծված իրավիճակի մասին և «ընդգծել Ադրբեջանի պատրաստակամությունը»՝ լարվածությունը վերացնելու հարցում։ Կողմերն ընդգծել են լարվածությունը քաղաքական ու դիվանագիտական ուղիներով լուծելու կարևորությունը։

