Նախնական տվյալներով՝ Փաստաբանների պալատի նախագահ է ընտրվել Սիմոն Բաբայանը

Լուրեր

15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
Բոլորը

Փաստաբանների պալատը նոր նախագահ ունի. քիչ առաջ քվեարկության նախնական արդյունքներով ֆեյսբուքյան իր էջում կիսվեց առաջադրված թեկնածուներից Գևորգ Գյոզալյանը։

Նա տեղեկացրեց, որ գործող 2352 փաստաբաններից ընտրությանը մասնակցել է 1111-ը, առավելագույն՝ 937 ձայն հավաքել Սիմոն Բաբայանը։ Վերջինս 2014 թվականից Փաստաբանական դպրոցի տնօրենը և պալատի խորհրդի անդամն է հանդիսանում:

Գևորգ Գյոզալյանը հավաքել է 144 ձայն։

Հիշեցնենք՝ ՓՊ նախագահի թեկնածուները երեքն էին՝ Սիմոն Բաբայանը, Գևորգ Գյոզալյանը և Թամարա Պողոսյանը, վերջինս, սակայն, ընտրությունից օրեր առաջ ինքնաբացարկ հայտնեց:

Նշենք, որ Պալատի նախագահն ընտրվում է առնվազն տասը տարվա փաստաբանական փորձառություն ունեցող անդամների կազմից փակ գաղտնի քվեարկությամբ` չորս տարի ժամկետով: ՓՊ-ի նախագահ ընտրված է համարվում այն թեկնածուն, որը ստացել է քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին: