Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ռոմանոս Պետրոսյանը կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում հերքեց, որ քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ ճնշումներ են գործադրվում։ «Մեր նախարարության մասով հերքում եմ այդ ինֆորմացիան։ Մեր նախարարությունում կան կարկառուն դաշնակցականների զավակներ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների զավակներ, մեկ տասնյակից ավելի նմանատիպ աշխատակիցներ ունենք, նորմալ աշխատում են։ Ինքս շահագրգիռ եմ օրենքի գերակայության և …

