Գյումրիում ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար հայտ ներկայացրել է 10 քաղաքական ուժ

Լուրեր

11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ն կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
11.11.2026 | 15:29
Դսեղի «Aura Village» հյուրանոցում և երկու այլ վայրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքները՝ 3,6 մլն դրամ
11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ավարտվեց Գյումրիում կայանալիք  ՏԻՄ ընտրություններին մասնակցելու առաջադրումների գործընթացը: Ընտրություններին կպայքարի 10 քաղաքական ուժ, որից 3-ը դաշինքներ են.

«Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն, ներկայացրել է ավագանու 42 հոգանոց ցուցակ, ցուցակը գլխավորում է  Վարդգես Սամսոնյանը,

«Գյումրին կռնա՜» նորաստեղծ դաշինք, 20 թեկնածու, ցուցակը գլխավորում է Վարդան Սրտաշյանը

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն, 41 թեկնածու, Վարդևան Հակոբյան

« Կոմունիստական կուսակցությունը», 20 թեկնածու, Կոնստանտին Ղավազյան

«Արժանապատիվ ուղի»  կուսակցություն, 22 թեկնածու, Հովհաննես Մարգարյան

«Հայրաքաղաք» դաշինքը, 28 թեկնածու, Լևոն Բարսեղյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, 40 թեկնածու, Հովհաննես Հարությունյան

Հայաստանի Հանրապետական կուսակցություն, 33 թեկնածու, Արտյոմ Ղուկասյան

«Թասիբով» դաշինք, 22 թեկնածու, Կարապետ Պողոսյան

«Ապրելու երկիր» կուսակցություն, 22 թեկնածու, Կարեն Մալխասյան:

Թիվ 31 ՏԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը «Արմնենպրես»-ին տեղեկացրել է, որ  քաղաքական ուժերը հիմնականում փաստաթղթերը նորմալ են ներկայացրել:

«Որոշների մոտ առկա էին որոշակի տեխնիկական թերություններ՝ տառասխալի խնդիր, կամ անձնագրային բաժնից տեղեկանքները վերցրել էին մի փաստաթղթով, իսկ հանձնաժողովին ներկայացվել էր անձը հաստատող  մյուս փաստաթղթով: Եղավ նաև կնիքի բացակայության հետ կապված խնդիր, խնդիրները բոլոր հարթվել են»,- նշեց պատասխանատուն:

Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կատարվելու է սեպտեմբերի 12-ից մինչև սեպտեմբերի 17-ը, ժամը՝ 18:00-ը։