Լրագրող Արև Աբելյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ անդրադառնալով երկու օր առաջ Գորիս-Որոտան ճանապարհահատվածից շեղված և ադրբեջանական կողմում հայտնված երիտասարդներին։ Լրագրողը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց, որ վերադարձից հետո հանդիպել է տղաներին և կարճատև զրույց ունեցել։ «Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու անհետացած բնակիչները այս պահին Գորիսի ոստիկանությունում են։ Տղաները լավ են, անգամ կատակում են։ Զգացածի մասին …

