Որոնումները Հադրութում արդյունք չեն տվել. ԱԻՊԾ
Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել են Հադրութի շրջանում. տեղեկացնում են ԱԻՊԾ-ից:
Որոնումներն արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել: Այս մասին հայտնում են Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներից մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1667 աճյուն։ Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։