Որոտան գետի մոտ փորձել են մի փոքր հանգստանալ, բայց շեղվել են ճանապարհից․ մանրամասներ Գորիս-Որոտան ճանապարհահատվածից տղաների անհետացումից

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Լրագրող Արև Աբելյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ անդրադառնալով երկու օր առաջ Գորիս-Որոտան ճանապարհահատվածից շեղված և ադրբեջանական կողմում հայտնված երիտասարդներին։ Լրագրողը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց, որ վերադարձից հետո հանդիպել է տղաներին և կարճատև  զրույց ունեցել։  

 

«Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու անհետացած բնակիչները այս պահին Գորիսի ոստիկանությունում են։ Տղաները լավ են, անգամ կատակում են։ Զգացածի մասին լռում են, թե ինչպես են իրենց վերաբերել հարցին, կատակով   Բաքվում թեյ խմելու մասին են պատմում։ Տեսախցիկի առջև նրանք  չցանկացան խոսել։ Արցախյան պատերազմին մասնակցած տղաները որոշել էին այցելել  ընկերներին։ Նրանց Գորիսում հանդիպելուց  հետո,  Որոտան գետի մոտ փորձել  էին մի փոքր հանգստանալ։ Շեղվել են ճանապարհից, չեն իմացել որ թշնամու վերասկողության տակ գտնվող  տարածքում են։ Կանգնեցրել են մեքենան, իջել հանգստանալու։ Իրենց խոսքով հանգիստը Բաքվում են շարունակել։

Հարազատները լուրն իմանալուց հետո անմիջապես Գորիս են եկել։ Հրաշք համարելով անվնաս վերադարձը՝ որոշում էին անձնագրում տղաների ծննդյան օրվա փոփոխություն անել»,- հայտնել է լրագրողը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել էին մայրուղուց և հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում:

Նույն օրը կեսգիշերին ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց այն մասին, որ ՀՀ ԱԱԾ և ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում ադրբեջանական կողմը վերադարձրել է վերոհիշյալ անձանց։

Արփի Հակոբյան