Ուկրաինայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժությունները

Լուրեր

15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
Բոլորը

Լվովի մարզի Յավորիվ քաղաքի տարածքում երկուշաբթի ՝ սեպտեմբերի 20 -ին, սկսվել են Ուկրաինայի համատեղ զորավարժությունները ԱՄՆ -ի և ՆԱՏՕ -ի այլ երկրների հետ: 2021 թվականի Rapid Trident զորավարժություններն անցկացվում են երկրի արևմուտքում մինչև հոկտեմբերի 1-ը, դրանց մասնակցում են 15 երկրներից մոտ 6000 զինծառայողներ, հայտնում է Կիևի պաշտպանության նախարարությունը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Տեղեկացվում է, որ բացի կազմակերպիչ երկրներից ՝ Ուկրաինայից և ԱՄՆ -ից, վարժանքներին մասնակցում են Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Հորդանանը, Լիտվան, Մոլդովան, Պակիստանը, Լեհաստանը, Բուլղարիան, Կանադան, Վրաստանը, Ռումինիան և Թուրքիան։

Զորավարժությունների հրամանատար, բրիգադային գեներալ Վլադիսլավ Կլոչկովն այն անվանել է «Ուկրաինայի եվրաինտեգրմանն ուղղված կարևոր քայլ»: «Ուկրաինացի զինվորականները, որոնք ութերորդ տարին անընդմեջ զսպում են ռուսական ագրեսիան, իրենց միջազգային գործընկերների հետ կկիսեն Դոնբասի մարտերում ձեռք բերված յուրահատուկ մարտական փորձով», – ասել է Կլոչկովը:

Հավելենք, որ Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի երկրների համատեղ վարժանքները սկսվել են Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի համատեղ «Արևմուտք -2021» լայնածավալ զորավարժությունների ավարտից մեկ շաբաթ անց, ինչն անհանգստություն է առաջացրեց ՆԱՏՕ-ում: Դրանք դարձել էին վերջին տարիների ամենամեծերից մեկը, վարժանքներին մասնակցել է մոտ 200 հազար մարդ: Մոսկվան և Մինսկը հայտարարում էին, զորզորավարժությունների պաշտպանողական բնույթի մասին:

 

Տաթև Ֆռանգյան