«Հաւք 2021». 27 ԱԹՍ թիմեր մրցել են Լեռնապատում

Լուրեր

15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
Բոլորը

Սեպտեմբերի 18-ին Լեռնապատ գյուղի ԱԹՍ փորձակայանում տեղի ունեցավ «Հաւք 2021» ԱԹՍ առաջին մրցույթը։ Մրցույթն իրականացվել է երեք անվանակարգերում՝ դպրոցահասակներ, սիրողական խմբեր ու սկսնակ ընկերություններ և արհեստավարժ ընկերություններ։ Հաշվի առնելով այս խմբերը` առաջադրվող խնդիրները եղել են պարզ, միջին և բարդ։ Մասնակցել է 27 թիմ. տեղեկացնում են Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամից:

Թիմերի աշխարհագրությունը բավականին ընդգրկուն էր. կային թիմեր Վանաձորից, Թալինից, Գյումրիից, Գորիսից, Գավառից, Այգուտից, Դիլիջանից, Եղեգնաձորից, Աբովյանից և Երևանից։ Խմբերի առաջ դրվել է երեք խնդիր. կրակի օջախի հայտնաբերում, տուժածի հայտնաբերում և գոյատևման փաթեթի առաքում, հեղուկ նյութերի սփռում։ Նման խնդիրների լուծումը կարող է էապես բարելավել փրկարարի և առաջին արձագանքողի աշխատանքի արդյունավետությունը։

«Դպրոցահասակներ» անվանակարգում կրակի օջախի հայտնաբերման և հեղուկ նյութերի սփռման խնդիրները լավագույնս լուծել է FlyLab Yerevan, իսկ տուժածի հայտնաբերման և գոյատևման փաթեթի առաքման խնդիրը՝ «Բիւրակն» թիմը։

«Սիրողական խմբեր և սկսնակ ընկերություններ» անվանակարգում կրակի օջախի հայտնաբերման և տուժածի հայտնաբերման ու գոյատևման փաթեթի առաքման հարցերում առաջատարն էր AHEX թիմը, իսկ հեղուկ նյութերի սփռման հարցում՝ FlyLab-ը։

«Արհեստավարժ ընկերություններ» անվանակարգում կրակի օջախի հայտնաբերման խնդիրը լուծելով հաղթող է ճանաչվել «ՊրոՄաք» ընկերության թիմը։

Մրցավարական խմբում ընդգրկված են եղել Հայկ Ասլանյանը (ՀՀ ԲՏԱ նախարարություն), Բագրատ Վարդազարյանը և Արտավազդ Հովհաննիսյանը (ՀՀ ԱԻՆ), Ալեն Ամիրխանյանը և Արամ Հաջյանը (Հայաստանի ամերիկյան համալսարան), Գոռ Բաղդասարյանը (ՊիքսԱրտ), Րաֆֆի Քասարջյանը և Վահագն Պողոսյանը (ԱՏՁՄ), Ավետիք Քերոբյանը և Արման Պողոսյան (Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամ)։

Մրցանակային ֆոնդը, որը տրամադրվել է «ՊիքսԱրտ» ընկերության կողմից, կազմել է 15 միլիոն ՀՀ դրամ։ Առաջին տեղի համար թիմերը ստացել են 800.000, երկրորդ տեղի համար՝ 600.000, իսկ երրորդ տեղի համար՝ 300.000 դրամ մրցանակ։

Մրցույթն իրականացվել է ԵՄ Հորիզոն 2020 «Ռեսպոնդրոն» ծրագրի շրջանակներում, որը միտված է արտակարգ իրավիճակներում իրավիճակային իրազեկման համակարգի զարգացմանն ու կիրառմանը, ինչպես նաև առաջին արձագանքողին անհրաժեշտ տեղեկատվության և կապի ծառայությունների տրամադրմանը:

Մրցույթի կազմակերպիչներն են «Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամը», ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ), ՀՀ բարձր տեխնոլոգիական նախարարությունը, Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)։