Կաթնամթերքի շուկայում այս օրերին իրականացվում են ինչպես պլանային, այնպես էլ ոչ պլանային ստուգումներ։ Այսօր հրավիրված ասուլիսում նշեց ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյանը: «Կասեցված է եղել «Բանդիվան կաթ»-ի կաթնամթերքի արտադրամասի պանրի արտադրության գործընթացը, նաև նույն տարածքում գործող մսամթերքի արտարամասի գործունեությունը: Կաթնամթերքի արտադրական գործընթացի կասեցումը վերացվել է խախտումների վերացման հիմքով, մսամթերքի արտադրամասի կասեցումը դեռևս շարունակում է …

